«Շախմատի ակադեմիայի գավաթ - 2026» կայծակնային շախմատի մրցաշար
2026-01-21Ս/թ. փետրվարի 13-ին, ժամը 16:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2026» կայծակնային շախմատի մրցաշարի առաջին փուլը:
Մասնակիցներ
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների: Մրցաշարում կհաշվարկվի միջազգային (ՖԻԴԵ) կայծակնային վարկանիշ։
Ժամակարգ
3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Մրցաշարի գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև փետրվարի 10-ը, 18:00-ն: