Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. միջազգային մանկապատանեկան բաց մրցաշար
2026-02-12Հայաստանի շախմատի ակադեմիան` Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ, 2026թ. մայիսի 27-ից հունիսի 3-ը կազմակերպում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը` մանկապատանեկան միջազգային մրցաշար, տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2,350,000 ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով:
Մրցաշարի անցկացման վայրը՝ ք. Երևան, Հայաստանի շախմատի ակադեմիա /Շևչենկո 34/:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Մինչև 18 և 14 տարեկան պատանիների ու աղջիկների խմբում մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ, ազգային և միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարում կհաշվարկվի ազգային և միջազգային վարկանիշ։
Միայն ՖԻԴԵ-ի նույնականացման համար ունեցող շախմատիստները կարող են մասնակցել մրցաշարին։ ՖԻԴԵ-ի նույնականացման համար չունենալու դեպքում մինչև մայիսի 23-ը դիմեք Հայաստանի շախմատի ֆեդերացիա կամ այցելեք հետևյալ հղումով՝ https://chessfed.am/am/fide-registration-form։
Մինչև 12տ. պատանիներ և աղջիկներ` առնվազն II կարգ (2015թ․ծնված և մարզերից մասնակիցների համար՝ III կարգ)
Մինչև 10տ. պատանիներ և աղջիկներ` առնվազն III կարգ (2017թ․ծնված և մարզերից մասնակիցների համար՝ IV կարգ)
Մինչև 8տ. պատանիներ և աղջիկներ` առնվազն IV կարգ (2019թ․ծնված և մարզերից սահմանափակ քանակով ոչ կարգային)։
Մինչև 10 և 12 տարեկան պատանիների և աղջիկների խմբերում կհաշվարկվի ազգային վարկանիշ։
ԺԱՄԱԿԱՐԳ
Մինչև 18, 14 և 12 տարեկան պատանիների և աղջիկների խմբում 90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:
Մինչև 10 և 8 տարեկան պատանիների և աղջիկների խմբում 60 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:
Խաղից ուշանալու թույլատրելի ժամանակը սահմանվում է 30 րոպե: