Ազատազրկված անձանց շախմատի միջհիմնարկային առաջնություն
2026-02-21Հայաստանի շախմատի ակադեմիայի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն երկարատև համագործակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր միջհիմնարկային շախմատի առաջնություն, որին մասնակցել են ազատազրկված անձինք Արթիկի, Արմավիրի, Սևանի, Նուբարաշենի, Վանաձորի և Վարդաշենի քրեակատարողական հիմնարկներից։
Միջոցառմանը ներկա են եղել քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։
Խաղն անցկացրել է Ակադեմիայի մրցավար Վահե Պողոսյանը։
Խաղի արդյունքներով լավագույն մասնակիցներից կազմվելու է Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը, որը ներկայացնելու է երկիրը դատապարտյալների շախմատի միջազգային մրցաշարերին։
Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը նախորդ տարվա ընթացքում գրանցել է մի շարք հաջողություններ՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը ազատազրկված անձանց շախմատի միջմայրցամաքային առցանց առաջնությունում և 5-րդ հորիզոնականը՝ աշխարհի առցանց առաջնությունում։
Ֆոտոշարք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն։

