Գրանցում

Հովհաննես Դանիելյանի 2-րդ հուշամրցաշար

2026-05-09

Հայկական շախմատի պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Հովհաննես Դանիելյանը՝ միջազգային գրոսմայստեր, մարզիչ և շախմատային մտքի նվիրյալ, ում անունը տարիներ շարունակ կապված է եղել հայկական շախմատի զարգացման հետ։

Հովհաննես Դանիելյանին ճանաչողները նրան հիշում են ոչ միայն որպես ուժեղ գրոսմայստեր, այլ առաջին հերթին, որպես լավ ընկեր և բացառիկ մարդ։ Իր վերաբերմունքով, մարդկային արժեքներով և շախմատի հանդեպ նվիրումով նա մեծ հարգանք ու սեր էր վայելում շախմատային համայնքում։

Մայիսի 9-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց նրա հիշատակին նվիրված 2-րդ հուշամրցաշարը՝ միավորելով ուժեղ և հեռանկարային շախմատիստների։

Ներկայացնում ենք մասնակիցներին՝

ՄՎ Էրիկ Հակոբյան - 2415

ՄՎ Սեյեդ Կիան Պուրմուսավի - 2373

ՖՎ Լուկա Կիլադզե - 2386

ՖՎ Վաչե Հովակիմյան - 2334

Ալեքս Մանուկյան - 2257

ՄՎ Անդրեյ Օկառա - 2328

ՖՎ Մանվել Առաքելյան - 2279

ՖՎ Մենուա Հակոբյան - 2269

ՎԹ Արտյոմ Մամիկոնյան - 2236

Սեյեդ Կանան Պուրմուսավի - 2128

Մրցաշարն անցկացվում է մայիսի 9-15-ը՝ շրջանային մրցակարգով, 9 խաղափուլով և միջազգային վարպետի նորմայով։

Թող այս մրցաշարը լինի ոչ միայն ուժեղ պայքարի, այլ նաև Հովհաննես Դանիելյանի թողած մեծ ժառանգության արժանի շարունակությունը։

            




Developed by LAB64 LLC