Ստեփան Ավագյանի մանկապատանեկան հուշամրցաշարը պաշտոնապես մեկնարկել է
2026-05-27Մայիսի 27-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում պաշտոնապես մեկնարկեց Ստեփան Ավագյանի մանկապատանեկան հուշամրցաշարը, որն այս տարի համախմբել է ավելի քան 460 պատանի շախմատիստների։
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, գլխավոր տնօրեն Սմբատ Լպուտյանը և մրցաշարի գլխավոր մրցավար ՄՄ Գևորգ Մուրադյանը՝ ներկայացնելով մրցաշարի կանոնակարգը, կարևորելով նման մրցաշարերի դերը երիտասարդ շախմատիստների զարգացման գործում և բոլորին մաղթելով հաջող մրցելույթներ ու հետաքրքիր պայքար։
Բացման արարողության շրջանակում մասնակիցներն ու հյուրերը դիտեցին նաև Ստեփան Ավագյան հիշատակին նվիրված ֆիլմ, որն ևս մեկ անգամ ընդգծեց նրա ներդրումը հայկական շախմատի զարգացման գործում։
Արդեն տրված է մեկնարկը հետաքրքիր պարտիաներին, նոր ծանոթություններին, առողջ մրցակցությանը և այն կարևոր փորձառությանը, որը երիտասարդ շախմատիստները ձեռք կբերեն այս մրցաշարային օրերի ընթացքում։
Սրտանց ողջունում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություն, գեղեցիկ պարտիաներ, վստահ քայլեր ու անմոռանալի մրցաշարային օրեր։

