Արագ շախմատի սիրողական մրցաշար մինչև 18տ /ԹԻՄԱՅԻՆ/
2026-06-18Հայաստանի շախմատի ակադեմիան և Ալֆա Ֆարմ դեղատների ցանցը, հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում /Օպերայի հրապարակ/ կազմակերպում են արագ շախմատի սիրողական մրցաշարը։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Գ մրցաշարը կանցկացվի թիմային ձևաչափով, ըստ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների, շվեյցարական մրցակարգով՝ 6-7 խաղափուլով /կախված մասնակից թիմերի քանակից/։
Գ մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան շախմատիստները, ում և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշը չի գերազանցում 2150-ը /2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ/։
- Մասնակիցների թե՛ ազգային, թե՛ միջազգային վարկանիշները չպետք է գերազանցի վերը նշված վարկանիշը:
ԺԱՄԱԿԱՐԳ
10 րոպե մինչև պարտիայի ավարտը (2 վայրկյան հավելումով` յուրաքանչյուր քայլին, սկսած առաջին քայլից):
ԳՐԱՆՑՈՒՄ
Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 09-ը, ժամը 18։00-ն։
Հայտը /Թիմի անուն, շախմատիստների անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տվյալներ, կարգ/վարկանիշ, կոնտակտային հեռախոսահամար/ կարող եք ուղարկել info@chessacademy.am էլեկտրոնային հասցեին:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեռ՝ +374 10 448473, +374 43 448473
Մանրամասները՝ կանոնադրությունում