ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ /ԱՆՀԱՏԱԿԱՆ-ԹԻՄԱՅԻՆ/
2026-07-22Ս.թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 10:30-ին Հայաստանի շախմատի ակադեմիան, Ալֆա Ֆարմի հետ համատեղ, կազմակերպում է արագ շախմատի սիրողական մրցաշար: Մրցաշարը կանցկացվի 2 խմբով՝ Ա և Բ։
Ա մրցաշարին կարող են մասնակցել բոլոր չափահաս շախմատիստները, ում և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշը չի գերազանցում 2100-ը /2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ/։
Բ մրցաշարին կարող են մասնակցել բոլոր չափահաս շախմատիստները, ում և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշը չի գերազանցում 2000-ը /2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ/։
Ժամակարգ՝ 8ր+2վ
Անցկացման վայր՝ ք․ Գյումրի, Ալեքսանդրովսկի ռեստորան, Աբովյան փող., 218/1 շենք
Մասնակցությունն անվճար է։
ԳՐԱՆՑՈՒՄ՝
Հայտը /Թիմի անուն, շախմատիստների անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տվյալներ, կարգ/վարկանիշ, կոնտակտային հեռախոսահամար/ կարող եք ուղարկել info@chessacademy.am էլեկտրոնային հասցեին:
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
