Գրանցում

«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշար

2026-08-05

Ս.թ. հոկտեմբերի 24-30-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը տեղի կունենա Ծաղկաձորի "Eighty Eight Hotel and Spa" հյուրանոցում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի 34/1):

«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով։
 

  • Ա խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2001 և ավելի բարձր միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստները,
  • Բ խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000-ից ցածր միջազգային վարկանիշ ունեցող և սահմանափակ քանակով վարկանիշ չունեցող շախմատիստները:

Մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։

Մրցաշարի կազմակերպիչները կարող են թույլատրել սահմանափակ քանակով 1900-ից ցածր միջազգային վարկանիշ ունեցող Հայաստանի պատանի շախմատիստների մասնակցությունը Ա խմբի մրցաշարին։

Գրանցման կարգ

Մասնակցության վճարները կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝     Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝          Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝             1570018417800100

ՀՎՀՀ՝          02560522


Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը և ազգանունը, հեռախոսահամար, կարգ/վարկանիշ, Ծաղկաձոր Օփեն շախմատի միջազգային մրցաշար, տարիքային խումբ, մարզիչ:




Developed by LAB64 LLC