ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադան հասել է եզրափակչին
2026-08-29Սեպտեմբերի 10-ից 13-ը Կապանում կանցկացվի ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող լավագույն դպրոցական թիմերը կպայքարեն օլիմպիադայի հաղթողի կոչման համար։
Այս տարի օլիմպիադան անցկացվում է հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Արդեն երկու տասնամյակ է՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-յան և AGBU Armenia-յի համագործակցությամբ շախմատն ու կրթությունը միավորվում են՝ դպրոցականներին տալով շախմատային գիտելիքները զարգացնելու, մրցելու, նոր ընկերներ ձեռք բերելու և իրենց ուժերը փորձելու հնարավորություն։
Եզրափակչում այս տարի կհանդիպեն հետևյալ թիմերը՝
Երևան՝
Երևանի թիվ 77 հիմնական դպրոց
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Քվանտ» վարժարան
Կոտայք — Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց
Արագածոտն — Ապարանի թիվ 2 դպրոց
Շիրակ — «Ֆոտոն» վարժարան
Լոռի — Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց
Արարատ — Այնթապի թիվ 1 հիմնական դպրոց
Արմավիր — Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց
Գեղարքունիք — Վարդենիկի կրթահամալիր
Տավուշ — Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց
Վայոց ձոր — Եղեգնաձորի թիվ 2 դպրոց
Սյունիք — Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց
Սյունիք — Կապանի թիվ 7 հիմնական դպրոց
Օլիմպիադայի կազմակերպիչ՝ Հայաստանի շախմատի ակադեմիա
Գլխավոր հովանավոր՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
Աջակից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն