Միջազգային գիտաժողով՝ «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա»
2026-09-24Հոկտեմբերի 1-2-ին Ծաղկաձորում կանցկացվի «Շախմատի կրթության տեսությունն ու պրակտիկան» միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովը կազմակերպում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Շախմատային գիտահետազոտական ինստիտուտը՝ Շախմատի միջազգային դպրոցական ֆեդերացիայի (ISCF) հետ համատեղ և Հայաստանի շախմատի ակադեմիայի, ՖԻԴԵ-ի, Freedom Holding-ի, Շախմատի եվրոպական միության և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։
Գիտաժողովը կմիավորի շախմատի կրթության ոլորտի միջազգային և տեղական մասնագետների, հետազոտողների ու մանկավարժների՝ քննարկելու շախմատի կրթության զարգացման, ուսուցման մեթոդաբանության, ներառական կրթության, ուսուցիչների վերապատրաստման և թվային գործիքների կիրառման հարցերը։
Երկօրյա ծրագրում նախատեսված են գիտական զեկուցումներ, քննարկումներ և վարպետության դասեր՝ միջազգային փորձի և գործնական մոտեցումների փոխանակման համար։
