Շուշաննա Սարգսյանը ծնվել է 1992թ-ի մարտի 3-ին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում: Սովորել է Երևանի Պետական Համալսարանում, ապա Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում
Շուշաննա Սարգսյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։
Կրթություն
Վայքի N1 դպրոց, այնուհետև երևանի N116 դպրոց
2009-2013թթ. Երևանի Պետական Համալսարան Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, անգլերեն լեզու և գրականաություն- բակալավր
2013-2014թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ Շախմատ բաժինը: Շնորհված է մագիստրոսի աստիճան:
Շախմատային հաջողություններ
- Հայաստանի կանանց չեմպիոնուհի 2014թ․
- Հայաստանի աղջիկների չեմպիոնուհի մինչև 10, 12, 18 տարեկան
- Հայաստանի փոխչեմպիոնուհի մինչև 12, 14, 18 տարեկան
- Ջերմուկի միջազգային մրացաշարի չեմպիոնուհի մինչև 16 տարեկան, նույն մրցաշարում մինչև 16 տարեկան տղաների փոխչեմպիոն
- Երևանի կանանց I լիգայի չեմպիոն, իսկ 2011թ.-ին` փոխչեմպիոնուհի
- ՀՇԿՏ-ի փոխչեմպիոն 2011թ.
Աշխատանքային գործունեություն
- 2011-2013 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի Հակոբ Օշականի ավան համար 172 դպրոցում
- 2011-2012 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի Լևոն Շանթի անվան համար 4 դպրոցում
- 2013-2013 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի Պուշկինի անվան համար 8 դպրոցում
- 2013--մինչ օրս աշխատում է որպես շախմատի ուսուցչուհի <Այբ> դպրոցում
- 2014-2015 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի 116 դպրոցում
- 2015--մինչ օրս աշխատում է որպես շախմատի մարզիչ- Շախմատի ակադեմիայում
- 2016- 2020 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի դպրոցում
- 2019-2021 աշխատում է որպես շախմատի մարզիչ <Կաիսա> շախմատի դպրոցում
- 2020-մինչ օրս աշխատում է որպես շախմատի ուսուցիչների վերապատրաստող
- 2020-մինչ օրս աշխատում է որպես Վայոց ձորի շախմատի համակարգող
Կոչումներ
- 2021թ. ստացել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետի կոչում